Բարի օր Հասարակություն 

Զինվորական հաշվառման չվերցված քաղաքացին Պաշտպանի աջակցությամբ ստացել է զինվորական գրքույկ և անձնագիր

analitik.am

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը Զինված ուժերի պահեստազորում հաշվառվելու և Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալու հարցում:

Պաշտպանին հասցեագրած դիմումի համաձայն՝ Հայաստանում ծնված դիմումատուն երկար տարիներ որպես փախստական բնակվել է արտերկրում: Վերադարձից հետո Զինված ուժերի պահեստազորում հաշվառվելու համար՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացի, պահանջել են գումար վճարել, իսկ   անձնագիր տրամադրելու համար ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը պահանջել է զինվորական գրքույկ։

Խնդրի առնչությամբ Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել Պաշտպանության նախարարությունից: Պարզվել է, որ  դեռևս անցյալ տարի դիմումատուի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ զինվորական դատախազություն՝ քրեական վարույթի շրջանակներում զինվորական հաշվառման չկանգնելու և պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած չլինելու փաստը որակելու համար:

Պաշտպանի աշխատակազմի և Պաշտպանության նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում՝ հաշվի առնելով, որ քաղաքացին զինվորական հաշվառման վերցված չի եղել, նա հաշվառվել է ՀՀ զինված ուժերի պահեստազորում, ստացել զինվորական գրքույկ, ապա՝ անձնագիր:

 

ՀՀ ՄԻՊ

Նույն շարքից