Այսօր՝ ժամը 13:15-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մարմնական վնասվածքներով մի քաղաքացի:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկանները պարզել են որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքում գտնվող Արցախի պուրակից, որտեղ շինարարարական աշխատանքներ կատարելու ժամանակ 3-րդ հարկից վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել և ճոպանին ամրացված բետոնով լի տարան ընկել է նրա վրա: Ընկնելու պահին փլուզվել են 3-րդ և 2-րդ հարկի բետոնե առաստաղները:
Տուժածը գտնվում է ծանր վիճակում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում