Հայաստան Քաղաքականություն 

Վահրամ Բաղդասարյանը պատրաստ է արդյո՞ք գնալ ԱԱԾ և պարզաբանում տալ

analitik.am

Այսօր՝ հունիսի 5-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյո՞ք գնալ ԱԱԾ-ը և պարզաբանումներ տալ ՊԵԿ-ի և առևտրային ցանցերի միջև եղած պայմանավորվածություների մասով, ինչի մասին ավելի վաղ ինքը հայտարարել է, նշեց, որ իրենք որևէ անգամ չեն հրաժարվել իրենց հայտարարություններից:

Բաղդասարյանի խոսքերով, դա ուղղակի մի ձև է եղել գյուղացիների հետ աշխատելու, վերջիններիս գյուղմթերքն առանց փաստաթղթերի գնելու համար, ինչի հնարավորությունը նրանք չեն ունեցել: ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ այդ կերպ ժամանակավոր լուծում է տրվել հարցին, որպեսզի աշխատանքը շարունակվի մինչև օրենքում առկա կազուսը կկարգավորվեր:

Պատգամավորը նշեց, որ դա վերաբերել է բացառապես գյուղացիների արտադրած մթերքին: Ինչ վերաբերում է ԱԱԾ հայտարարություններին, Բաղդասարյանը զերծ մնաց դրանք մեկնաբանելուց:

Բաղդասարյանը պարզաբանեց նաև ԱԱԾ տնօրենի համար անհասկանալի այն հարցը, թե ինչու մնացածը չեն օգտվել պայմանավորվածությունից՝ նշելով, որ բոլորն ազատ են եղել այդ հարցում, ուղղակի 11-ն են ցանկություն հայտնել օգտվել, մնացածը կամ անփույթ են գտնվել, կամ էլ չեն ցանկացել օգտվել:

Նույն շարքից