Հասարակություն 

Ասում են՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է բյուջեի 2 տոկոսը վճարելու դեպքում կազատվեն ԱԱՀ-ից

analitik.am

Երբ գիտության ոլորտի պատասխանատուներից մեկը Հայաստանը քոսոտ է անվանում, դրանից հետո էլ չես ցանկանում գիտությամբ զբաղվել, կամ մոտիվացիաներդ նվազում են: Այսօր՝ հունիսի 5-ին, խորհրդարանում 2017-ի պետբյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նշենք, որ նման հայտարարություն արել էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ԵՊՀ նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը:

Հարությունյանի խոսքերով, կրթության ոլորտում միջոցները բավարար չեն, սակայն եթե առկա միջոցներն էլ արդյունավետ ծախսվեն, հաջողություններ հնարավոր է գրանցել. «Եթե մենք կարողանանք նաև դպրոցներում կոռուպցիոն սխեմաները վերացնել, անենք այնպես, որ միջոցները ճիշտ բաշխվեն, հավատացնում եմ, որ նույնիսկ այս միջոցներով մենք կարող ենք հաջողություններ ունենալ»:

Նախարարը խոսեց նաև Երիտասարդական հիմնադրամի գործունեության մասին՝ նշելով, որ առաջիկայում պատրաստվում են հոգաբարձուների խորհրդի նիստ նախաձեռնել, որտեղ կնախաձեռնվի հիմնադրամի աուդիտ. Այս հիմնադրամը շուրջ երկու տասնամյակ եղել է ՀՀԿ-ի մեջ. «Երիտասարդների նեգրավման կարևոգարգույն օղակներից մեկը: Եվ որ ամենակարևորն է, չգիտեմ ինչ պայմանավորվածության արդյունքում համալսարանները հարյուրավոր միլիոններ փոխանցել են այդ հիմնադրամին: Միայն ԵՊՀ-ն այս տարի պետք է փոխանցեր 130 միլիոն դրամ: Ժամանակին ասում են, որ Ռոբերտ Քոչարյանն ասել է բյուջեի երկու տոկոսի տրամադրման դեպքում բուհերը կազատվեն ԱԱՀ-ից, բայց հիմա բուհերը ԱԱՀ չեն վճարում, սակայն շարունակում էին այդ գումարները վճարել: Այն բանից հետո, երբ ես ռեկտորներին կոչ արեցի չվճարել, հարյուրավոր միլիոն դրամներ արդեն մնում են բուհերին»:

 

 

Նույն շարքից