Հայաստան Հասարակություն Քաղաքականություն 

Կողմ եմ 12-ամյա կրթական համակարգին․ Արայիկ Հարությունյան

analitik.am

ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ կողմ է 12-ամյա կրթական համակարգին և այն լուրերը՝ իբրև ինքը կողմ եմ 10-ամյա կրթությանը, սոցիալական կայքերում կեղծ էջեր ունեցող մարդիկ են տարածում։

Նախարարը նշեց, որ երեխաների համար սովորելը պարտականություն է դարձել և պետք է ամեն ինչ անեն, որպեսզի երեխաները հաճույքով գնան դպրոց։

«Երեխաները պետք է դպրոց  գնան հաճույքով, ոչ թե պարտադրված»,-ասաց նա և նշեց, որ չնայած 12-ամյա կրթության հետ կապված խնդիրներ կան՝ այդ համակարգը լավագույնն է։

Արայիկ Հարությունյանի խոսքով բազմաթիվ բողոքներ կան, որ ավագ դպրոցում աշակերտները դասերի չեն հաճախում, իսկ բովանդակությունն էլ այն չէ»,- ասաց նախարարը և շեշտեց, որ Հայաստանը նաև Բոլոնյան համակարգի անդամ է և չի կարող անցնել 10-ամյա կրթության:

Իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը խորհուրդ տվեց, հայտարարել, որ 12 տարին հոգնեցուցիչ է և երիտասարդները ժամանակ են կորցնում և որ ուսումնական տարիները պետք է կրճատել, ինչին ի պատասխան Արայիկ Հարությունյանը ասաց, որ չի կարող նման հայտարարություն անել․ «ՀՀ-ն բոլոնյան համակարգի մասնակից է և որոշակի պարտավորություններ է ստանձնել, որոնք պետք է կատարել»։

Նույն շարքից