Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Հանրապետականի խոշոր գործարարները շուտով կհայտարարեն խմբակցությունը լքելու մասին

analitik.am

Մի քանի պատգամավոր որոշել է դուրս գալ ԱԺ Հանրապետական խմբակցությունից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Ռուսական լրատվամիջոցը նշում է, որ բոլոր դուրս եկողները խոշոր գործարարներ են, ովքեր իրենց որոշման մասին հայտարարելու են շատ շուտով: Այս զարգացման արդյունքում ՀՀԿ-ն դառնալու է փոքրամասնություն:

Ավելի վաղ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ գործարարներին հայտնել են, թե դեմ չեն լինի, եթե նրանցից ոմանք ցանկություն ունենան լքել ՀՀԿ խմբակցությունը, սակայն դա չի վերաբերում քաղաքական թևին:

 

Նույն շարքից