Իրավական Քաղաքականություն 

Բելգիայում ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել

analitik.am

Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է 13 մարդ, ովքեր մեղադրվում են թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ։

Այս մասին տեղեկացնում է թագավորության դաշնային դատախազության մամուլի ծառայությունը:

«Հարցաքննության համար ձերբակալվել է 13 մարդ: Դատական ​​քննիչը հետագայում որոշում կկայացնի կալանավորելու վերաբերյալ», - նշեցին դատախազությունում:

Հետաքննության համաձայն, 2014 թվականից Բելգիայի և Հայաստանի քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբը կազմակերպել է թենիսի պայմանավորված  խաղեր: Խմբի անդամները կաշառել են խաղացողներին, որտեղ չի իրականացվել տեսանկարահանում, օրինակ՝ «Futures»  և «Challenger» մրցաշարերում:

Հայտնում են նաև, որ ստացված գումարը արտահանվել է արտերկիր:

Դատախազությունում նշել են նաև, որ Բելգիայի քննիչները համագործակցել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Բուլղարիայի և Սլովակիայի գործընկերների հետ:

Նույն շարքից