Քաղաքականություն 

ԿԳ նախարարի 3-րդ տեղակալը հանրապետական կլինի. Նախարարի անսպասելի որոշումը

analitik.am

Կուսակցական պատկանելությամբ պայմանավորված որևէ մեկը չի հեռացվելու աշխատանքից: Այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախարարը նշեց, որ կուսակցական պատկանելությունը սահմանադրությամբ տրված իրավունք է և որևէ մեկը չի կարոող հեռացվել, եթե օրենքով պատժելի արարք չի գործել:
Հարությունյանը հայտնեց, որ հիմա շուտ լուրջ քննարկում է իր 3-րդ տեղակալի պաշտոնում նշանակել մի մարդու, ով Հանրապետական կուսակցության անդամ է:

Հարությունյանի խոսքերով, հիմա թեկնածուների հարցն է քննարկվում. «Այստեղ ես որևէ խնդիր չունեմ: Նախկինում շատ հաճախ մարդիկ ստիպված են եղել համակարգում աշխատելու համար կուսակցական դառնալ: Հիմա այդպես չի լինելու»:

 

Նույն շարքից