Քաղաքական 

Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի Մոսկվայում սովորող հայ ուսանողների հետ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը  հունիսի 6-ից 7-ն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:

Այցելության ընթացքում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի հանդիպումներն ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Պետական Դումայի պատգամավորների և Դաշնային Խորհրդի սենատորների հետ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ:

Նույն շարքից