Քաղաքական 

Ո՞վ կփոխարինի Բակո Սահակյանին. Արցախի նախագահը այլևս հասկանում է, որ պետք է իրավահաջորդ գտնի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.«ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է երրորդ ժամկետն անընդմեջ և ցանկություն ուներ վերընտրվել նաև 2020թ. նախագահական ընտրություններում, հիմա այլևս հասկանում է, որ պետք է իրավահաջորդ գտնի:

Սահակյանը կորցրել է իր վաղեմի ազդեցությունը ոչ միայն Ստեփանակերտում, այլ նաև Երևանում: Եթե նախկինում նա ակտիվորեն միջամտում էր Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ լուծելով իշխանության համար կարևորագույն հարցեր, թավշյա հեղափոխությունից հետո ինքն է ակնկալում Հայաստանի իշխանության միջամտությունը՝ իր դիրքերն ամրապնդելու հարցում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից