Հասարակություն Ռազմական 

Մեկնարկել է համաբանակային սպարտակիադայի եզրափակիչ փուլը. Բացման արարողությանը ներկա է եղել գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը

analitik.am

ՀՀ զինված ուժերում մեկնարկել է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված 18-րդ համաբանակային սպարտակիադայի եզրափակիչ փուլը: Զորամասերից մեկում կայացած բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

Անդրանիկ Մակարյանը շնորհավորել է սպարտակիադայի մասնակից զինծառայողներին ընտրական փուլերը հաղթահարելու կապակցությամբ, հաջողություններ և արժանապատիվ պայքար մաղթել եզրափակիչ փուլում:

Համաբանակային սպարտակիադայի նախնական փուլերը հաղթահարած թիմերն ու մարզիկները եզրափակիչ փուլում կմրցեն հրաձգության, ռազմամարզական եռամարտի, քառամարտի մրցաձևերում: Կանցկացվեն նաև նաև կրոսավազք, կողմնորոշում տեղանքում և ռազմականացված այլ մրցույթներ:

Համաբանակային սպարտակիադայի արդյունքները կամփոփվեն հունիսի 9-ին:

 

Նույն շարքից