Միջազգային Քաղաքականություն 

Կիմ Չեն Ընը Պուտինին հրավիրել է Հյուսիսային Կորեա

analitik.am

Փհենյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Հյուսիսային Կորեա: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի խորհրդարանի պատգամավոր Մունեո Սուձուկիին:

Ճապոնացի պատգամավորը Փհենյանի առաջարկի մասին հայտնել է Մոսկվայում՝ իր հերթին հղում անելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի շրջապատում ունեցած աղբյուրին: Պատգամավորը նշել է, որ վերոնշյալ թեմայի մասին խոսվել է Լավրովի՝ Հյուսիային Կորեա կատարած այցի ժամանակ:

Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը Հյուսիսային Կորեա պաշտոնական այցով մեկնել էր մայիսի 31-ին:

 

Նույն շարքից