Քաղաքականություն 

ԱՄՆ-ում անհանգստացած են Կիմ Չեն Ըն-Բաշար Ասադ հնարավոր հանդիպման պատճառով

analitik.am

ԱՄՆ-ին անհանգստացնում են տեղեկություններն այն մասին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, հայտարարել է պետքարտուղարությունը:

Ավելի վաղ հյուսիսակորեական ԶԼՄ-ները հայտնել էին, որ մայիսի 30-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, թե մտադիր է այցելել Հյուսիսային Կորեա և հանդիպել Կիմ Չեն Ընի հետ: Ասադը վստահություն է հայտնել, որ երկու Կորեաները կմիավորվեն:

«Ես չեմ մտածում, որ դա կօգնի, սակայն մենք չենք կարող հաստատել, որ այդ հանդիպումը տեղի կունենա: Կարծում եմ, որ մենք կանհանգստանանք: Եթե դուք Ասադի նման տղա ունեք և նա ցանկանում է հանդիպել Հյուսիսային Կորեայի հետ, ապա դա հաստատ անհանգստանալու առիթ է տալիս»,-հայտարարել է ամերիկյան կողմը:

 

 

Նույն շարքից