Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Արցախի պետական նախարարը պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրեց

analitik.am

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին:

Դիմումում, մասնավորապես, գրված է. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետիvպահանջները՝ խնդրում եմ Ձեզ ազատել ինձ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»:

Ա. Հարությունյանը կներկայացնի իր դիմումի հիմքերn այսօր, ժամը 15:00-ին տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ:

Նույն շարքից