Տնտեսություն Քաղաքականություն 

Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները կարող են ազդել եվրոպական երկրների անվտանգության վրա

analitik.am

Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարները նամակ են ուղարկել ԱՄՆ ֆիննախ Սթիվեն ՄնուչինԻն և պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ հայտնելով, որ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հնարավոր վերականգնումը կարող է վնասել Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների կարգավորման ջանքերին, այս մասին հայտնում է The Washington Post-ը:

Ավելի վաղ Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով մտադիր է իր երկիրը դուրս բերել Իրանի հետ միջուկային համաձայնագրից: Եթե Սպիտակ տունը պատժամիջոցներ կիրառի Թեհրանի նկատմամբ, դրանց թիրախում կհայտնվեն նաև այն արտասահմանյան ընկերությունները, որոնք աշխատում են իրանցի գործընկերների հետ:

Նամակում նշվում է, որ ամերիկյան պատժամիջոցները կարող են ազդել եվրոպական երկրների անվտանգության վրա, դրա համար էլ վերոնշյալ երկրները հույս են հայտնել, որ ԱՄՆ-ը ետ կկանգնի պատժամիջոցներ կիրառելու որոշումից:
Ֆրանսիայի ֆինանսների նախարարը նշել է, թե հույս չունի, որ նամակն արդյունքներ կտա:

 

 

Նույն շարքից