Գլխավոր Հասարակություն 

Հրապարակվել է աշխարհի ամենախաղաղասեր երկրների ցանկը. Հայաստանն առաջ է գրեթե բոլոր հարևաններից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից

analitik.am

Հունիսի 6-ին հրապարակվել է ամենախաղաղասեր երկրների ցանկը, որտեղ հայտնվել է 163 երկիր: Այստեղ Հայաստանի զբաղեցրած տեղը, մեղմ ասած, լավագույնների թվում չէ:
Այսպես, աշխարհի ամենախաղաղասեր երկրների ցանկում առաջին տասնյակում հայտնվել են Իսլանդիան, Նոր Զելանդիան, Ավստրիան, Պորտուգալիան, Դանիան, Կանադան, Չեխիան, Ճապոնիան, Իռլանդիան:

Մեր հարևաններից Թուրքիան ցանկի 149-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը՝ 132-րդ, Իրանը՝ 131-րդ, իսկ Վրաստանը՝ 102-րդ:  Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մեր հյուսիսային դաշնակիցը՝ 154-րդ տեղում է, ԱՄՆ-ը՝ 121-րդ, իսկ ցանկը եզրափակում է Սիրիան:

Հայաստանը ցանկում 120-րդն է:

Նույն շարքից