Բարի օր Հասարակություն 

Երգ, որը կարող է կյանք փրկել

analitik.am

Իսպանական «Los Del Rio» խմբի «Macarena» երգը կարող է օգնել սրտի անուղղակի մերսման իրականացմանը։ Այս երգի ռիթմը մեկ րոպեում կազմում է 103 բիթ, որը համապատասխանում է կրծքավանդակի սեղմման անհրաժեշտ հաճախականությանը:

Իսպանացի գիտնականների ուսումնասիրության մասին գրում է  «Science Alert»- ը:

Բարսելոնայի համալսարանի բժիշկների կազմակերպած փորձարկմանը մասնակցել են 164 ուսանող: Նրանց բաժանել են երեք խմբի`առաջին խումբը մետրոնոմի հարվածների ներքո կատարել է կրծքավանդակի սեղմում, երկրորդ խմբի կամավորները կատարել սրտի անուղղակի մերսում երգելով «Macarena» երգը, իսկ երրորդ խումբը կատարել է վերահսկողություն:

Երկու րոպե սրտի մերսումից հետո պարզվել է, որ այս մեթոդի իրականացումն ավելի լավ հաջողվել է այն ուսանողների մոտ, ովքեր օգտվել են մետրոնոմից՝ այս խմբի մասնակիցների 91% -ը պահպանել է ճիշտ ռիթմ՝ մեկ րոպեում 100-120 սեղմում կատարելով: Իսպանական երգը կատարող երկրորդ խմբի մասնակիցների 74 %-ը ռիթմից չի շեղվել։

Ամենավատ արդյունքը գրանցվել է այն մասնակիցների մոտ, ովքեր չեն օգտագործել մետրոնոմ և չեն երգել «Macarena» երգը։ Նրանցից միայն 21% -ին է հաջողվել պահպանել անհրաժեշտ հաճախականությունը:

Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ չնայած մետրոնոմի օգտագործման արդյունավետությունն ավելի բարձր է, բայց միշտ չէ, որ այն գտնելը հեշտ է։ Այնպես որ 90-ականների հիթերի իմացությունը կարող է փրկել ինչ-որ մեկի կյանքը:

Նույն շարքից