Բարի օր Հասարակություն 

Մարգարիտա Սիմոնյանը մարտահրավեր է նետել Ուկրաինայի նախագահին

analitik.am

«Ռուսաստանն այսօր»-ի և RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մարտահրավեր է նետել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ առաջարկելով մրցել ռուսաց լեզվից թելադրություն գրելով:

Սիմոնյանը հայտարարել է՝ եթե ինքը պարտվի, կհրաժարվի բոլոր պաշտոններից, Ղրիմը կճանաչի որպես Ուկրաինայի մաս, կասի, որ Ռուսաստանը ռմբակոծում է Դոնբասը, իսկ ինքը կեղծ լուրերի համաշխարհային առաջնորդն է:

Ավելի վաղ El Pais-ի հետ զրույցում Պորոշենկոն հայտարարել էր, որ Մարգարիտա Սիմոնյանը  Պուտինին вождь է անվանել և հիշեցրել է, որ այդ բառը ռուսերեն թարգմանությամբ նշանակում է ֆյուրեր:
Սիմոնյանը նաև կոչ էր արել Պորոշենկոյին իրեն ռուսերեն չսովորեցնել:

 

Նույն շարքից