Հասարակություն 

Շարային ստուգատես ճանապարհային ոստիկանությունում /լուսանկարներ/

analitik.am

Հունիսի 6-ին ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակում և ուղեկցող վաշտում ամառային համազգեստի անցնելու կապակցությամբ անցկացվեց շարային հերթական ստուգատես:
Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու տեղակալ Նորիկ Սարգսյանը ստուգեցին անձնակազմի շարային կեցվածքը, համազգեստի կոկիկությունը, տեսախցիկների առկայությունն ու սարքինությունը, անհրաժեշտ փաստաթղթերը, ծառայողական մեքենաների տեխնիկական վիճակը:
Ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը ցուցումներ ու հանձնարարականներ տվեց անձնակազմին թերությունները վերացնելու համար:
Ստուգատեսից հետո ճանապարհային ոստիկաններն անցան իրենց ծառայությանը:
Նշենք նաև, որ մարզերում նույնպես ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի վաշտերում և ենթակա ստորաբաժանումներում անցկացվում են շարային ստուգատեսներ:

Նույն շարքից