Քաղաքականություն 

Կառավարության ծրագիրը նպատակների հուշագիր է, ոչ ավելին. Գևորգ Կոստանյան

analitik.am

Կառավարության ծրագիրը որքան քաղաքական, աայդքան էլ իրավակաան փաստաթուղթ է: Այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստնյանը:
Կոստանյանի խոսքերով, կառավարության ծրագիրը, այսպես ասած, պայմանագիր է կառավարության և Ազգային ժողովի, կառավարության և ժողովրդի միջև. «Կառավարության գործունեության ծրագրի իմաստն այն է, որ կառավարությունը խորհրդարանին և նաև ժողովրդին ցույց է տալիս, թե ինչ է պատրաստվում կատարել և  ինչպես: Ազգային ժողովը, երբ հաստատում է այդ ծրագիրը, դրանով հնարավորոություն է տալիս գործադիրին իրականացնել այդ ծրագրերը»:

ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ ծանոթացել է կառավարության ծրագրին և եթե ընդհանուր բնութագիր տալու լինի, կասի, որ այն նպատակների հուշագիր է, ոչ ավելին. «Ես այդ ծրագրում չեմ տեսել առաջ քաշված նպտակների իրագործման մեթոդիկան, կոնկրետ քայլերի հաջորդականություն»:

 

 

Նույն շարքից