Հայաստան Քաղաքականություն 

Իմ գործընկերների քայլի բարոյական կողմին չեմ անդրադառնա. Կոստանյանը՝ ՀՀԿ-ն լքողների մասին

analitik.am

«Իմ գործընկերների քայլի բարոյական կողմին չեմ անդրադառնա, բայց կասեմ, որ եթե ես խմբակցությունը կամ կուսակցությունը լքեի, մանդատս վայր կդնեի»,-այսօր՝ հունիսի 6-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ հավելելով, թե դա կաներ մի պատճառով, որ խորհրդարանում հայտնվել է հենց այդ կուսակցության քվոտայով:

Հարցին, թե որ դեպքում Կոստանյանը կարող է լքել խմբակցությունը, վերջինս ասաց, որ այդ մասին չի մտածել. «Կարծում եմ, որ ոչ մի դեպքում: Եթե նույնիսկ մեկ հոգի մնա խմբակցությունում, երկրորդը կլինեմ ես»:

Պատգամավորի խոսքերով, խմբակցությունից դուրս գալու որոշումը կլինի միայն այն դեպքում, երբ ինքը որոշի վայր դնել պատգամավորական մանդատը:

 

Նույն շարքից