Քաղաքականություն 

Նոր նշանակումներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք նոր նշանակումներ է արել.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմեն Փամբուխչյանին նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Վահե Հովհաննիսյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գաբրիել Ղազարյանին նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հակոբ Վարդանյանին նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ։

Նույն շարքից