Հայաստան Քաղաքականություն 

Արայիկ Հարությունյանը պարզաբանեց, թե ինչու է հրաժարական տվել պետնախարարի պաշտոնից

analitik.am

«Այսօր՝ ես իմ հրաժարականի դիմումը ներկայացրել եմ հիմքում ունենալով այն, որ պետք են լուրջ կադրային փոփոխություններ, որը պլանավորել է  երկրի նախագահը»,-այսօր՝ հունիսի 6-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարարի պաշտոնից հեռացող Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ իր հրաժարականը կապված չէ ակտիվիստների պահանջի հետ:
Հարությունյանը նշեց, որ այսօր հրաժարական տվողներն օգնում են ԱՀ նախագահին ավելի արագ իրականացնել այն ծրագիրն ու պայմանավորվածությունը, որը կա:

Պաշտոնյան նշեց, որ իրենք պաշտոնից կառչած չեն և շարունակելու են ծառայել ժողովրդին անկախ զբաղեցրած պաշտոնից. «Ղեկավարելով Ազատ հայրենիք կոււսակցությունը, որն այսօր խորհրդարանում ամենամեծ խմբակցությունն ունի՝ նպաստելու ենք նախագահի կողմից իրականացվող բարեփոխմանը, դա անելու ենք մեր կուսակցության գաղափարախոսությամբ, պոտենցիալով և իհարկե անմիջական շփման մեջ ենք լինելու հանրության հետ»:

 

Նույն շարքից