Քաղաքականություն 

Արայիկ Հարությունյանը հաստատեց ԱԱԾ ղեկավարի հրաժարականը. Պաշտոնանկությունները կշարունակվեն

analitik.am

Նման որոշում չկա: Այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի պետնախարարի պաշտոնից հրաժարական տված Արայիկ Հարությունյանը հաստատեց, որ ԱԱԾ ղեկավար Արշավիր Ղարամյանը հրաժարական է տվել, սակայն որոշում չկա այն մասին, որ վերջինս նշանակվելու է իր պաշտոնում:
Միևնույն ժամանակ Հարությունյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ կլիներ, եթե նման նշանակում լիներ. «Նա իմ կյանքում հանդիպած եզակի մարդկանցից մեկն է, որի նկատմամբ հատուկ հարգանք ունեմ»:

Հարությունյանի խոսքերով, վաղուց է ճանաչում Արշավիր Ղարամյանին, ում անցած ճանապարհը հարգանքի է արժանի. «Այսօր հրաժարական է տվել նաև Ոստիկանապետ Կամո Աղաջանյանը: Երկուսն էլ լեգենդար մարդիկ են, ունեն անցած ճանապարհ: Նրանց կենսագրությունը կարող է սերունդներ դաստիարակել»:

Արայիկ Հարությունյանը նաև նշեց, որ նոր պաշտոնանկություններ կլինեն առաջիկա օրերին:

 

Նույն շարքից