Քաղաքականություն 

Արա Բաբլոյանը հանդիպել է Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Լուսիա Տոպոլանսկիի հետ

analitik.am

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 5-ին Մոսկվայում հանդիպել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Լուսիա Տոպոլանսկիի հետ:

Ինչպես Analitik.am-ին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից,  Բաբլոյանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամության և փոխաջակցության վրա՝ հավելելով, որ պետք է մեկտեղել բոլոր ջանքերը համագործակցության շրջանակներն ընդլայնելու համար: Այս համատեքստում ՀՀ խորհրդարանի ղեկավարը կարևորել է պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ ներգրավվածությունը, ինչպես նաև տարբեր ձևաչափերով փոխայցելությունները միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում:

Կողմերն անդրադարձել են նաև միջազգային հարթակներում սերտ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին:

Նույն շարքից