Հայաստան Քաղաքական Բարի օր 

Աշոտյանի խոսքերով, ՀՀԿ-ն այլևս քաղաքական դաշտի միակ ընդդիմությունն է

ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն չէ, սակայն շարունակում է մնալ ամենաշատ ներկայացված քաղաքական ուժը խորհրդարանում: Այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանի հեռանալուց հետո ՀՀԿ պատգամավորների թիվը հասավ 52-ի, ինչի պատճառով ՀՀԿ-ն այլևս մեծամասնություն չէ:

Հարցին, թե ինչպես կարելի է գնահատել այս իրավիճակը, Աշոտյանը նշեց, որ պետք է այն դիտարկել քաղաքական բնական պրոցեսների տրանսֆորմացիայի հունի մեջ. «Ակնհայտ է, որ խմբակցությունից որոշ գործիչների դուրս գալը պայմանավորված է նաև պետական ապարատի ոչ համաչափ և ռեպրեսիվ հնարավոր գործողություններով: Ես չեմ ասում ճնշել են, ես ասում եմ, որ հնարավոր գործողություններով»:

Աշոտյանի խոսքերով,  այս գործընթացները գործադիր իշխանությունում տեղի ունեցած իշխանափոխության տրամաբանական շարունակությունն են, և խորհրդարանն ավելի շատ է դառնում համահունչ հասարակական-քաղաքական տրամադրություններին այն առումով, որ գումարային որոշիչ ձայներն այլևս ՀՀԿ-ինը չէ. «Սա ենթադրում է, որ ոչ ՀՀԿ-ական բոլոր պատգամավորները պետք է միասնական քվեարկեն: Ռազմավարական տեսակետից ՀՀԿ-ն միակ ընդդիմությունն է խորհրդարանում և ամբողջ քաղաքական դաշտում: Ինձ ծանոթ չէ որևէ արտախորհրդարանական ուժ, որն այս պահին իրեն դիտարկի որպես արտախորհրդարանական ընդդիմություն»:

Նույն շարքից