Հասարակություն 

Սպասվում է անձրև

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 7-8-ը, 11-ին շրջանների զգալի մասում, 9-10-ն առանձին շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 7-8-ը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝  4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունիսի 9-10-ն անձրևի հավանականությունը փոքր է, 7-8-ը, 11-ին՝ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հունիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           35.60C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               7.00C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           21.00C

 

Նույն շարքից