Հասարակություն 

Գարեգին Բ-ն հանդիպման է հրավիրում իր հրաժարականը պահանջող ցուցարարներին

Քիչ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում կատարեց հետևյալ գրառումը. «Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր կայանալիք ցույցի մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հայրական հրավեր է փոխանցվել հունիսի 7-ին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունենալու իր և եպիսկոպոսաց հետ։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի պաշտոնական կայքէջից:

Հանդիպման ընթացքում ցույցի մասնակիցների ներկայացուցչական խումբը հնարավորություն կունենա Վեհափառ Հայրապետին ներկայացնելու իրենց հուզող հարցերը»։

Նշենք, որ ցուցարարները պահանջում են Գարեգին  Բ կաթողիկոսի հրաժարականը:

Նույն շարքից