Հասարակություն 

Արցախի նախագահը հանդիպել է HALO Trust կազմակերպության պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ընդունել է HALO Trust կազմակերպության պատվիրակությանը՝ կառույցի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուպերտ Յանգերի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում են ԱՀ նախագահի պաշտոնական կայքէջից, քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում իրականացվող գործունեությանը վերաբերող հարցեր:

Նույն շարքից