Հայաստան Պատահարներ 

Հրդեհ Նորաշեն թաղամասում. կա տուժած

analitik.am

Հունիսի 6-ին, ժամը 21:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի 2-րդ շղթայի թիվ 33 շենքի 15-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և «Աղետների բժշկության կենտրոնի» հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ 15-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում գազի բալոնից (20 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով, որը մարվել է քաղաքացիների ուժերով:

Պատշգամբում այրվել են պատուհանները (մոտ 2 քմ) և մեկ սեղան՝ մասամբ, կենցաղային իրեր, գազի բալոնի խողովակը (0,25 գմ), կոտրվել են պատուհանների ապակիները՝ մասամբ (մոտ 2 քմ):

Փրկարարները Ս. Խ.-ին (ծնված 1984 թ.) դուրս են բերել բնակարանից, իջեցրել և մոտեցրել շատպօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջից։

Նույն շարքից