ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարություններին, ընդունել է, որ կոռուպցիոն ռիսկերն այդ թվում նաև կրթության և գիտության նախարարությունում միշտ եղել են և կան նաև հիմա՝ հավելելով, որ ռեալ արդյունքները հայտարարություններով չեն և կարճաժամկետ չեն:
Բացի դրանից, Աշոտյանը նշել է, որ փաստերի ի հայտ գալուց անմիջապես հետո դրանք պետք է միանգամից ներկայացնել իրավապահներին:
Ինչ վերաբերում է իր հետ հանդիպմանը, ԿԳ նախկին նախարարը հայտարարել է, որ նախարար եղած ժամանակ պարբերաբար հանդիպումներ է ունեցել տարբեր տարիներին նախարարների հետ, որպեսզի խորհրդակցություններ լինեն շարունակական բարեփումների, գործած և չգործած սխալների մասին. «Եթե լինի նման առաջարկ, ես պատրաստ եմ այն ընդունել»: