ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է կատարել Քիմ Քարդաշյանի խնդրանքը և ներում շնորհել թմրանյութեր տեղափոխելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Էլիս Ջոնսոնին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Քիմ Քարդաշյանի և ԱՄՆ նախագահի հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 30-ին, ինչից հետո Թրամփը թվիթերյան իր էջում հայտնել էր, որ Քիմի հետ քննարկել է ԱՄՆ քրեական օրենսգրքին վերաբերող հարցեր:
Հավելենք, որ 21 տարի բանտում անցկացրած Ջոնսոնը 6-րց քաղաքացին է, ում ԱՄՆ նախագահը ներում է շնորհում։