Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիշել է 19-րդ դարում Սպիտակ տան հրդեհի մասին, հայտնում է CBC News հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ Թրամփ-Թրյուդո հեռախոսազրույցը տեղի է ունեցել մայիսի 25-ին, կողմերը ցանկացել են քննարկել մաքսատուրքի հարցը, որն ԱՄՆ-ը հաստատել է ալյումինի և պողպատի համար:
Այն բանից հետո, երբ Կանադայի վարչապետն իր կասկածն է հայտնել՝ կապված Թրամփի հայտարարությունների հետ, թե որոշումը կապված է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հետ, Թրամփը հայտարարել է «Տղերք, մի՞թե դուք չայրեցիք Սպիտակ տունը»:
Հեռուստաընկերությունը նշում է, որ այս արտահայտությունը հնարավոր է արվել է մթնոլորտը թուլացնելու համար: