Այսօր՝ հունիսի 7-ին, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերություններին և ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցերը:
Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Արտյոմ Կոժինը, նախատեսվում է քննարկել հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման կոնտեքստում:
Ռուսական կողմը նաև հիշեցնում է, որ սա ԱԳ նախարարի պաշտոնում Զոհրաբ Մնացականյանի առաջին հանդիպումն է Լավրովի հետ և այն, որ Մնացականյանը, ով 1991 թվականից դիվանագիտական գործունեությամբ է զբաղված, փոխարինել է 2008 թվականից ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Էդվարդ Նալբանդյանին: