գլխավոր 

Հնագետները Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ հետաքրքիր իրեր են հայտնաբերել

Հնագետները Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մոտ XVII-XIX դարերի իրեր են հայտնաբերել: Այս մասին հայտնում են Մոսկվայի քաղաքապետարանից:

Մասնավորապես նշվում է, որ հայտնաբերվել է ապակե սպասք, կրոնական բնույթի և ոչ կրոնական բնույթի զարդեր և այլն: Մասնագետներն առանձնացնում են հատկապես հայտնաբերված տղամարդու մատանիները, որոնց վրա պատկերներ կան քանդակված:

Վերոնշյալ իրերը հայտնաբերվել են շինարարական աշխատանքների ժամանակ:

 

Նույն շարքից