Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ ՀՀ նոր կառավարությունն «իրական» քայլեր կձեռնարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ալիևը հայտարարել է, թե հույս ունի, որ Հայաստանի նոր կառավարությունը չի կրկնի հնի «սխալները», լուրջ աշխատանք կտանի հակամարտության արագ կարգավորման համար, ինչի արդյունքում կտրվի ոչ թե իմիտացիոն, այլ իրական բանակցությունների մեկնարկը:
Ալիևի խոսքերով, այդ կերպ հարցը կկարգավորվի և Կովկասում խաղաղություն կհաստատվի. «Մենք ցանկանում ենք դա, մենք պահանջում ենք, որ հակամարտությունը կարգավորվի, դրա իրավունքն ունենք: Հույս ունենք, որ այդ հարցը շուտով լուծում կգտնի բանակցությունների միջոցով»: