Կիմ Չեն Ընը ծնկաչոք խնդրում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին, հայտնում է Bloomberg-ը:
«Նրանք վիրավորեցին մեր փոխնախագահին և ազգային անվտանգության հարցերով խորհրդականին: Նրանք մեզ սպառնացին միջուկային պատերազմով և հաղթանակով: Այդ ժամանակ մենք չեղյալ համարեցինք գագաթաժողովը: Դրանից հետո Կիմ Չեն Ընը ծնկի իջավ և սկսեց խնդրել գագաթաժողովի համար: Սա հենց այն դիրքն է, որում նա պետք է լինի»,-հայտարարել է Ջուլիանին Իսրայելում ելույթի ժամանակ:
Հիշեցնենք, որ Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպումը պետք է տեղի ունենա հունիսի 12-ին, իսկ վերոնշյալ հայտարարության մասով կորեական արձագանքը դեռ չկա: