Քաղաքական գլխավոր 

Արցախի ԱԱԾ նոր տնօրենի և նոր Ոստիկանապետի անունները հայտնի են

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, գնդապետ Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ փոխարինելով գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքէջից:

Սահակյանի մեկ այլ հրամանագրով էլ գնդապետ Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ՝ փոխարինելով գեներալ-մայոր Կամո Աղաջանյանին:

Նույն շարքից