ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խոսքերով, Հայաստանում որոշ գործարարներ խորհրդարան են գնացել իրենց բիզնեսը պաշտպանելու, որոշակի երաշխիքներ ստանալու համար, սակայն հիմա այլևս դրա կարիքը չկա, գործարարներն այլևս անհրաժեշտություն չունեն միլիոններ ծախսել խորհրդարանում հայտնվելու և այդ կերպ նաև անձնական անձեռնմխելիություն ձեռք բերելու համար:
Այսօր՝ հունիսի 7-ին, Հայ-բրիտանական բիզնես ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում Միրզոյանը նշեց, որ օրենսդրական փոփոխությունենր պետք է արվեն, որպեսզի գործարարները հասկանան, որ կարող են հանգիստ իրենց գործով զբաղվել առանց քաղաքականության մեջ մտնելու. «Բիզնեսը չպետք է հետաքրքրված լինի մաս կազմելու իշխանական օղակներին»:
Այն հարցին, թե ասվածը վերաբերում է արդյո՞ք Գագիկ Ծառուկյանին, Միրզոյանը նշեց, որ կանոնները բոլորի համար են, այդ թվում նաև Ծառուկյանի: