Այսօր՝ հունիսի 7-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Հանրապետական խմբակցության մեծ մասը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին:
Միևնույն ժամանակ ՀՀԿ խոսնակը հայտարարել է, որ խմբակցությունը հնարավորություն է ստեղծելու, որպեսզի կառավարության ծրագիրն ընդունվի:
Հիշեցնենք, որ երեկ, Սամվել Ալեքսանյանի հեռանալով, ՀՀԿ խմբակցությունը կորցրել է խորհրդարանում մեծամասնությունը: