Այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ չցանկացավ պատասխանել Քննչական կոմիտեին դիմելու մասին՝ միայն նշելով, որ պետք է հարցը թողնել իրավապահ մարմիններին և չպետք է տրվել քաղաքական սադրանքների:
Ավագյանը նաև համաձայն չէ այն հայտարարությունների հետ, թե ինքն այդ հայտարարությամբ «պադստավկա» է արել «Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենին:
ՀՀԿ-ական պատգամավորն այլ հարցերի չպատասխանեց: