Այսօր՝ հունիսի 7-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե խոսակցություններ կան, որ ինքը հեռանալու է ԵԿՄ-ից, հայտարարեց, որ նման հայտարարություններ անողները ղալաթ են անում:
Հարցին, թե Սասուն Միքայելյանի անունն է շրջանառվում ԵԿՄ ղեկավարի մասով, Գրիգորյանն ասաց. «Ով ուզում ա լինի, ղալաթ ա անում խոսացողը, պարապությունից հաչում են»:
Գրիգորյանն ավելացրեց, որ շարունակելու է ղեկավարել ԵԿՄ-ն: