Հայաստան Քաղաքական 

Սեյրան Սարոյանը չի պատրաստվում լքել Հանրապետականը

Այսօր՝ հունիսի 7-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը հայտարարեց, որ դուրս չի գալու ՀՀԿ  խմբակցությունից:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին, գեներալը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու:

Ավելի վաղ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ խմբակցության մեծ մասը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին, սակայն հնարավորություն է տալու, որ այն ընդունվի:

Նույն շարքից