Քաղաքական 

Դա կառավարության ծրագիր չէ, դա ամոթ է. Գալուստ Սահակյանը՝ Փաշինյանի կառավարության ծրագրի մասին

Այսօր՝ հունիսի 7-ին, խորհրդարանում  լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը, անդրադառնալով նրան, որ որոշ պատգամավորներ լքում են Հանրապետականը, ասաց՝ «Եթե վռազ չլինեի, կպատասխանեի, միշտ մտածեք հետևյալը՝ երբ քաղաքական իշխանություն ես, բոլորը ցանկանում են քո կողքին լինել, հենց թողնում ես քաղաքական իշխանությունը, ցանկանում են նորից լինել քաղաքական իշխանության կողմից»։

Հարցին, թե կարելի է արդյո՞ք ենթադրել, որ սխալ մարդիկ են եղել ՀՀԿ-ում, պատգամավորը նշեց, որ չէր ասի, թե սխալ մարդիկ են եղել. «Ամեն մեկն իր խնդիրն ունի, համենայն դեպս այս երևույթը թուլություն եմ համարում»:

Կառավարության ծրագրի մասով էլ Սահակյանն ասաց, որ այն կառավարության ծրագիր չէ, այն ամոթ է:

Նույն շարքից