«Ես ոչ մի հարցի հիմա չեմ պատասխանելու»,-այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հարցերին պատասխանելով հայտարարեց Սամվել Ալեքսանյանը, երբ լրատվամիջոցների ներկայացուցիչները փորձում էին ճշտել, թե ինչու է վերջինս լքել ՀՀԿ խմբակցությունը:
Սամվել Ալեքսանյանն այսօր առհասարակ որևէ հարցի չպատասխանեց:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Սամվել Ալեքսանյանի հեռանալուց հետո ՀՀԿ խմբակցությունը դադարեց խորհրդարանում մեծամասնություն լինել: