Այսօր՝ հունիսի 7-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, անդրադառնալով նրան, որ ինքը երաշխավորագիր է ներկայացրել Նորատուսցի Ալիկի ազատության համար, նշեց, որ հարցով դիմել են իրեն, ասել են, որ վերջինս առողջական խնդիրներ ունի, դրա համար էլ ինքը միացել է երաշխավորագրին, սակայն չէր անի դա, եթե իմանար նման հասարակական հնչեղություն կլինի. «Ուրեմն ես մի քիչ հեռվից գամ, ես եղել եմ նաև կալանավոր, այդ տարիների ընթացքում մեծ խոչընդոտներ են եղել կալանավայրերում, որ հիվանդ մարդիկ, ովքեր դրսում՝ քաղաքացիական հիվանդանոցում, պետք է բուժվեն, պրոբլեմ ա եղել։ Շատ անգամ ես եմ միջնորդել, որ այդ կարգի մարդկանց տանեն հիվանադանոցներ բուժման համար, շատ դեպքերում չեն տարել, մարդիկ մահացել են կալանավայրերում»։