Հասարակություն 

Մենք անմնացորդ ծառայելու ենք մեր շեֆին. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հունիսի 7-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի հայտարարությանը, որ թոշակառուների վիճակը շատ վատ է, և վերջիններս լուրջ ակնկալիքներ ունեն վարչապետից  ու հայտարարությանը, թե կախարդական փայտիկ չկա, ասաց, որ կախարդական փայտիկ կա և այն արդեն իր գործը սկսել է ու կոնկրետ արդյունքներ արձանագրել. «Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, քաղաքական գործիչների և վերլուծաբանների կարծիքով անհնար էր: Հետևաբար կախարդական փայտիկ կա, որն այսօր էլ գործի մեջ է, այն կիրականացնի այն, ինչը հնարավոր է և այն, ինչը անհնար է»:

Վարչապետը համոզմունք հայտնեց, որ կառավարությունը բոլոր ուղղություններով լրջագույն արդյունքներ կունենա. «Կառավարության գործատուն ՀՀ ժողովրուրդն է, և մարդիկ պետք է հասկանան դա: Մենք ժողովրդին համարում ենք մեր շեֆը և անմնացորդ ծառայելու ենք մեր շեֆին»:

Ինչ վերաբերում է թոշակները բարձրացնելուն, Փաշինյանն ասաց, որ դրա համար պետք է ավելացնել պետական եկամուտները, կրճատել ստվերը և պայքարել կոռուպցիայի դեմ: Փաշինյանի խոսքերով, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում մարդիկ կարող են ասել, թե այն ավելի լավ է, քան  դրա բացակայությունը, որովհետև ստվերի դեմ պայքարի արդյունքում ինչ-որ ապրանքներ կարող են ինչ-որ ժամկետով թանկանալ. «Մենք պետք է հասկանանք, որ այս ճանապարհով հետևողականորեն գնալու ենք: Մեր խնդիրը պետական եկամուտներն ավելացնելն է, և դա պետք է տեղի ունենա հրապարակային: Երբ այդ եկամուտներն ավելացնենք, կարող ենք գնալ նաև նման քայլերի»:

 

Նույն շարքից