Քաղաքական 

Ինչու հանրապետականները Նաիրա Զոհրաբյանի ելույթի ժամանակ լքեցին դահլիճը

Այսօր՝ հունիսի 7-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, երբ 3 րոպե էր մնացել ընդմիջմանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց ընդմիջման գնալ, սակայն Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ուզում է ելույթ ունենալ:

Զոհրաբյանի ելույթի ժամանակ, երբ վրա հասավ ընդմիջման ժամը, հանրապետական խմբակցության պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:

Սա չվրիպեց Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավորի աչքից, ով խոսքի վերջում ասաց. «Ես հասկանում եմ, որ այս դահլիճում դուք այլևս դիսկոմֆորտ եք զգում, ես հասկանում եմ նաև, որ կոռուպցիա, տնտեսական մենաշնորհ, բեսպրեդել, ցինիզմ, օրինազանցություն բառերը շատերի համար տարիներ շարունակ տրինաժորնի գնալու նման բան են եղել, այնուհանդերձ, ունեցեք համարձակություն ճշմարտությանը նայելու բաց աչքերով, որովհետև միայն ուժեղը կարող է ընդունել իր սխալը և փորձել շարժվել առաջ»:

Զոհրաբյանը նաև հայտարարեց, որ Ծառուկյան դաշինքը կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին. «Կներեք, որ ձեր ընդմիջումը մի քանի րոպե ձգվեց իմ պատճառով»:

ԱԺ խոսնակն իր հերթին նշեց, որ խոսքը ոչ միայն ընդմիջման մասին է, այլ իրար նկատմամբ հարգանք ունենալու, հարգալից վերաբերմունքը պաշտպանելու մասին:

 

Նույն շարքից