«Տաշիր» ընկերությունը հերքում է տեղեկություններն այն մասին, որ ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել: Այս մասին ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Սամվել Կարապետյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, իսկ այդ կուսակցության ստեղծումը համակարգում է Գագիկ Բեգլարյանը: