Քաղաքական գլխավոր 

Եթե որոշվի, որ Արցախը կրկին մասնակցում է բանակցություններին, մենք կհարգենք այդ որոշումը. Լավրով

Ռուսաստանը շարունակելու է օգնել ղարաբաղյան հակամարտության կողմերին հասնել բոլորի համար ընդունելի լուծման: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. «Ղարաբաղյան հակամարտության լուծումը  պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Մենք վստահ ենք, որ այն օպտիմալ ձևաչափ է»,-ասել է Լավրովը՝ հավելելով՝ եթե կողմերն ինչ-որ պահի համաձայնության գան, որ Արցախը պետք է կրկին մասնակցի բանակցություններին, դա կլինի կողմերի որոշումը, իսկ Մոսկվան կհարգի այն:

«ՄԽ աշխատանքները շարունակվում են երկար տարիներ, եղել են տարբեր փուլեր: Ինչ-որ փուլերում Լեռնային Ղարաբաղը մասնակցել է բանակցություններին, հետո ձևաչափ կողմերի պայմանավորվածությամբ փոխվեց և դարձավ այնպիսին, ինչպիսին հիմա կա»,-հայտարարել է Լավրովը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հակամարտության կարգավորման համար Արցախի անունից պետք է բանակցի Արցախի նախագահը:

 

Նույն շարքից